17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից
Արաբկիրում 17-ամյա տղայի սպանության գործով ձերբակալվածներից մեկը՝ Աղասի Մարտիրոսյանը տնային կալանքով գիշերը տուն է տեղափոխվել։ Սպանության մեջ կասկածվող մյուս անձինք՝ Դավիթ և Գոռ Պետրոսյանները 2 ամսով կալանավորվել են։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ նախնական վարկածով սպանության մեջ հիմնական կասկածյալը եղել է հենց Աղասի Մարտիրոսյանը, սակայն ենթադրաբար նա ցուցմունք է տվել, ըստ որի՝ սպանությունից հետո դանակն իրեն է տվել մեկ ուրիշը և խնդրել, որ վերջինս այն թաքցնի։ Նա պնդել է, որ իր մատնահետքերը հենց այդ պատճառով են հայտնվել դանակի վրա։
Նշենք, նաև, որ Պետրոսյանների հայրը հայտնել էր, որ դանակն իրեն փոխանցելիս Աղասի Մարտիրոսյանը բոլորովին այլ բան է պատմել, թե, իբր, ինքն է եղել դանակով հարվածողը։
Քննչական Կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը մեր հարցին, թե արդյոք Գոռ և Դավիթ Պետրոսյանների հոր հետ առերեսում եղե՞լ է, թե ոչ՝ չպատասխանեց։
Նա նաև անպատասխան թողեց հարցը, թե արդյոք դանակի մատնահետքերի փորձաքննությունն ավարտված է , թե դեռ ոչ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...