«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։ Մեզ հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։
Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «00 ՕՕ» ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը, որը վարում է Գորիսի համայնքապետը ու արդեն հասցրել է տուգանվել պարեկների կողմից՝ խմած այն վարելու համար։ Ավելին, մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...