Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի․ ԵՊԿ ռեկտոր

ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները.

«Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այս հարցում արժե ականջալուր լինել պրոֆեսիոնալների կարծիքին, նախքան վերջնական որոշում կայացնելը:

Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, և երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է:

1. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

1.1 Կոնսերվատորիան գտնվում է Երևանի կենտրոնում, ինչպես Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Տալլինի, Լայպցիգի, Բեռլինի, Վիեննայի, Մյունխենի, Պրահայի, Վարշավայի, Բեռնի, Լիոնի, Բուդապեշտի, Ամստերդամի, Հռոմի, Մադրիդի, Թբիլիսիի, Կոպենհագենի, Պետերբուրգի և մի շարք այլ եվրոպական առաջատար Կոնսերվատորիաները։ Կոնսերվատորիայի շենքը տեղակայված է Oպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարևանությամբ՝ ստեղծելով Օպերա-Ֆիլհարմոնիա-երաժշտական դպրոցներ-քոլեջներ-Կամերային երաժշտության ազգային կենտրոն-երաժշտական թանգարաններ և Կոնսերվատորիա համակարգված իդեալական երաժշտական բնական կամպուս-միջավայր՝ այն, ինչին միտված են ներկայիս պետական բարեփոխումները։ Տեխնիկական մասնագիտությունների համար միանգամայն ընդունելի է ուսումնառության կազմակերպումը կամպուսում, այնինչ մշակութային բուհերը մայրաքաղաքի մշակութային միջավայրի մաս են կազմում և այս պատճառով քաղաքաշինական նախագծերում Կոնսերվատորիան տեղակայված է փոքր կենտրոնում։

1.2 Միևնույն ժամանակ, գտնվելով փոքր կենտրոնում, Կոնսերվատորիան հեռու է փողոցի երթևեկելի հատվածից՝ անջատված լինելով Կոմիտասի արձանի հարակից այգով, հեռու աղմուկից։ Կոնսերվատորիայի շենքի հեղինակների մտահղացմամբ ԲՈւՀ-ն այնպես է տեղակայված, որ ներսում ընթացող երաժշտական գործիքների և երգիչների պարապմունքների ձայները չխանգարեն շրջակայքին։ Սրանով լուծված է նաև մի շատ կարևոր այլ հարց, որն է՝ Կոնսերվատորիայի շենքում ուսանողների մշտապես պարապելու հնարավորությունը, որովհետև անհնարին է ուսանողների ժամեր տևող վարժանքները լսել բնակելի տարածքներում։

1.3 Կոնսերվատորիայի դիրքը հարմար է նաև այն առումով, որ ուսանողներն ու դասախոսները, մեկ փողոց անցնելով, ներգրավվում են իրենց մասնագիտության կատարողական-գործնական մասին, որպես համերգի մասնակից-երաժիշտ և կամ ունկնդիր՝ այդպիսով հետ չմնալով համերգային ակտիվ գործունեությունից։

1.4. Կոնսերվատորիան չունի այլ մասնաշենքեր, հետևաբար նաև դասախոսների և ուսանողների տեղաշարժերի հետ կապված խնդիրներ։

Չեմ ցանկանում ծանրաբեռնել ասելիքս` թվարկելով կոնսերվատորիական կրթության մանրամասներ, որոնք հղկվել են տասնամյակների ընթացքում։ Դրանց խաթարումը հաստատապես ավելորդ խոչընդոտներ է ստեղծելու երաժիշտների պրոֆեսիոնալ կայացման համար։

2. ԲՈւՀԻ ԱՆՎԱՆՈւՄԸ

2.1 Կարևոր հանգամանք է նաև այն, որ առանձին անվանմամբ Պետական կոնսերվատորիա ունենալն ինքնին պատվաբեր է մեր երկրի համար։ «Կոնսերվատորիա» անվանումը չի կրկնում որևէ բուհի անվանում։ Ունենալով համալսարանական ընդգրկում, այն, այնուամենայնիվ, ոչ համալսարան է և ոչ էլ ինստիտուտ։ Սա ևս երաժշտական կրթության ինքնատիպության մասին է խոսում, ինչը պատահական լինել չի կարող։ Որպես առանձին համակարգ, այն գործում է առավել ճկուն, մոբիլ է և կերպարային իմաստով՝ ամբողջական։

2.2 Արվեստի բոլոր ճյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, և դրանց մեկ համակարգում ընդգրկելը կբերի երաժշտակատարողական արվեստի դիմազրկման, բազմաթիվ նրբություններ մեկ կենտրոնին հասցնելու և բացատրելու անհարկի երկարաձգումների և դրանցից բխող նախաձեռնողականության նվազման։

3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈւԼԻ ՄԵԿՆԱՐԿ

3.1 Պատերազմով և համավարակով պայմանավորված որոշ ժամանակային ձգձգումներից հետո, կոնսերվատորիայի հիմնանորոգումը մտավ գործնական փուլ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում առ այն, որ չնայած մեր երկրի շուրջ ստեղծված դժվարագույն իրավիճակի, տասնամյակներ հետաձգված հիմնանորոգումը նախաձեռնվում և իրականանում է պետական որոշմամբ ու միջոցներով։

Հիմնանորոգում և ԲՈւՀ-ի տեղափոխություն՝ երկու իրարամերժ գործընթաց․․․ Կրել դժվարություններ և լռելյայն տեղափոխվե՞լ․․․

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

4.1 Միջազգային հավատագրման արդյունքներով բուհը շենքային պայմանների մասով չունի միջազգային չափանիշների հետ կապված անհամապատասխանություններ։

4.2 Շենքի հնարավորություններն ու ուսանողության թվաքանակը ևս համապատասխանում են միջազգային չափանիշներին։

4.3 Կոնսերվատորիայի լսարանների առաստաղները նախագծված են բարձր, ինչը ապահովում է անհրաժեշտ ռեզոնացիան` դա ևս մի առանձնահատուկ մասնագիտական նրբություն է։

4.4 Շենքի հիմնանորոգման հետ կապված խնդիրները վերաբերում են կոմունիկացիաների, օդափոխության համակարգի ներդրման, ջրահեռացման հետ կապված թերություններին, չօգտագործվող նկուղային հատվածներն օգտագործելի դարձնելու, արևի էներգիայի միջոցով խնայողության հետ, որի մասին անձամբ բարձրաձայնել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից և ստացել կառավարության կողմից դրական արձագանք՝ Կոնսերվատորիայի հիմնանորոգման անհրաժեշտության հաստատում։ Հիմնանորոգման արդյունքում այս բացերը կվերացվեն՝ բուհի ներկա շենքային պայմանները հասցնելով միջազգային չափանիշների, դարձնելով այն առավել գրավիչ։ Հարկավոր չէ տուրք տալ կեղծ լուրերին, թե իբր հիմնանորոգվող մասնաշենքի դասասենյակներին կից առանձին լողասենյակներ են կառուցվում՝ հետագայում շենքը հյուրանոց դարձնելու նպատակով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լողասենյակներ նախագծված չեն հիմնանորոգվող մասնաշենքում։

5. ՈւՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏՈւԹՅՈւՆ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ

5.1. Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները սպասված մասնագետներ են լավագույն միջազգային համերգային հարթակներում: Ուսումնառությունն ավարտելուն պես մեր ուսանողները աշխատում են բազմաթիվ երկրների օպերային թատրոններում, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, ուստի արդյունավետության ցուցանիշներով Կոնսերվատորիան մնում է բարձր դիրքերում։ Այս պահին էլ մեր ուսանողները փայլում են Կոնսերվատորիայում ընթացող «Էրազմուսի» ուսումնական և համերգային ծրագրերում։ Ուսանողների այսպիսի արդյունքները միայն իրենց տաղանդին վերագրելը արդար չէր լինի։

5.2. Նշեմ, որ օտարերկրյա ուսանողների թվով Կոնսերվատորիան, տոկոսային հարաբերությամբ, հանրապետությունում առաջատարն է։

5.3. Վերջին ուսումնասիրությունների համաձայն Կոնսերվատորիայի շրջանավարտների 80%-ն աշխատում է մասնագիտությամբ։

6. ALMA MATER-100

6.1. ԵՊԿ-ն միակ համահայկական երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ երաժշտական Alma Mater-ը, ԵՊՀ-ից հետո հիմնադրված երկրորդ պետական բուհը։ 2021 թվականին, չնայած հետպատերազմյան հոգեբանական բարդագույն շրջանի, բուհը պետական աջակցությամբ նշեց իր 100-ամյա հոբելյանը, ինչը երաժշտական բարձրագույն կրթության նկատմամբ պետական հոգածության օրինակ է։

6.2. Կոնսերվատորիայի մասնագիտական կրթական ծրագրերը չեն կրկնում որևէ այլ բուհի կրթական ծրագրերը։ Իմ պաշտոնավարման առաջին տարում միավորվել են միևնույն գործառույթներով աշխատող մի շարք ամբիոններ։ Բուհն ունի նոր մասնագիտացումների պահանջ․ այս պահին մշակվում է մանկավարժական մասնագիտացման` երաժշտական մանկավարժության ուսումնական ծրագրերի փաթեթը, որի շահառուները բացառապես մեր բուհի ուսանողներն են լինելու։ Մասնագիտական որակի ապահովման տեսակետից ևս, ճիշտ չեմ համարում երաժշտակատարողական կրթության և արվեստի մյուս ճյուղերի կրթական գործընթացների միավորումը։

7. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈւԴԻԱ

7.1. Կոնսերվատորիայի ամենակարևոր լաբորատորիաներից է Օպերային ստուդիան, որը հիմնական շենքի մաս է կազմում և որի ակտիվ գործունեության մասին են վկայում ստուդիայի նորանոր պրեմիերաները։ Ստուդիան հիմնադրվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի (Մարտիրոս Սարյանի որդու) ջանքերով, ով շուրջ 26 տարի ղեկավարել է Կոնսերվատորիան։ Անհավանական է, բայց՝ փաստ, որ դժվարագույն պայմաններում իրականանում է օպերային ժանրի այլընտրանքային մի հարթակ՝ հաղթահարելով ժանրի ողջ արտադրական պրոցեսի խնդիրները՝ դեկորներ, հանդերձանք, պրոյեկցիաներ։

Օպերային ստուդիայի բոլոր նախաձեռնություններին ներկա են եղել և աջակցել են նոր սերնդի հայ աշխարհահռչակ մշակութային գործիչներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Ստուդիայի աշխատանքներին մշտապես աջակցել են ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու նվագախմբի առաջատար երաժիշտները։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։ Ստուդիան իր շուրջն է համախմբել նաև արտերկրում բնակվող մի շարք գործիչների։ Այս թանկարժեք ծրագրերն իրականանում են արտակոնսերվատորիական ներդրումների հաշվին՝ գեղարվեստական ղեկավարի նվիրման և ջանքերի շնորհիվ։ Մասնակիցներն ու ղեկավարությունն իրագործում են այս ամենը անշահախնդրորեն։ Իրականացվել են երեք բարդագույն օպերաների պրեմիերաներ և մի շարք թեմատիկ համերգներ։

8. ԵՊԿ-Ի ՖՈՆԴԵՐՆ ԻԲՐԵՎ ՈՂՋ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՂԲՅՈւՐ/ԿԵՆՏՐՈՆ
8.1. ԵՊԿ-ի հարստության մաս են կազմում Կոնսերվատորիայի գրադարանը, ձայնադարանն ու ֆոլկլորագիտության ֆոնդերը, որոնք սպասարկում են ոչ միայն Կոնսերվատորիային, այլև երաժշտական ողջ համակարգը՝ ներառյալ երաժշտական ու արվեստի դպրոցները, քոլեջները, թանգարանները։ Խաթարման վտանգի կբերվեն նաև այս երկարամյա համակարգված կապերը, երաժշտական օղակների հետ առնչությունները:

9. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎՏԱՆԳ

9.1. Մանկավարժական, կատարողական և գիտամանկավարժական (բակալավրիատ և մագիստրատուրա) պրակտիկան մեր ուսանողներն անցկացնում են արտագնա ձևաչափով՝ շենքի մոտակայքում գտնվող մասնագիտացված ստուդիաներում, դպրոցներում և քոլեջներում, որոնց հետ գործնական կապեր են հաստատված: Կոնսերվատորիայի տեղափոխման պահից այս ձևաչափը հարկադրաբար կկասեցվի՝ վտանգելով մեր բուհի միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարևոր գործընթացը:

10. ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈւԴԻԱ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

10.1. Վերջին տարիներին Կոնսերվատորիայում ընթանում են նաև ձայնագրման ստուդիա-լաբորատորիայի ակտիվ աշխատանքներ: Բուհի բազմաթիվ միջոցառումները սպասարկելուց բացի, այն յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին թողարկում է Կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների կատարումներն ընդգրկող ձայնասկավառակներ։ Միայն այս տարի թողարկվել է ներբուհական մրցույթների հաղթողների երեք ձայնասկավառակ։
ԱՌԱՋԱՐԿՈւՄ ԵՆՔ ապագա կամպուսում ստեղծել երաժշտության առանձին ֆակուլտետ, որին պատրաստ ենք աջակցել։ Հուսանք, որ այն կդառնա մրցակցային-այլընտրանքային երաժշտական ևս մեկ կրթական հնարավորություն, կլինի գրավիչ, նախընտրելի և կապացուցի իր առավելությունները։

ԵՊԿ ողջ անձնակազնը իր անհամաձայնությունն է հայտնել մարտի 12-ին կայացած կոնսերվատորիական ընդհանուր ժողովի ժամանակ՝ հարյուրամյա ԲՈւՀ-ը ֆակուլտետ դարձնելու, իր միջավայրից կտրելու և ակադեմիական քաղաքում ուսումնառությունը կազմակերպելու ծրագրին։ Միջավայրը ձևավորվում է երկարամյա աշխատանքի և սերունդների հերթափոխման, մի շարք արժեհամակարգային կուտակումների արդյունքում, ինչի հետ հարկավոր է հաշվի նստել։

Երբ բուհի առջև ծառացած մի շարք խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում, ֆիզիկապես բուհի այլ տարածք տեղափոխությունն ու այլ բուհի հետ միավորումն ուղղակի շռայլություն կարելի է համարել։

Բուհն ունի.
✓ Երաժշտական գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ արված է և արվում է մեծ աշխատանք:
✓ Աշխատավարձերի բարձրացման հետ կապված պահանջվում են անհետաձգելի լուծումներ։
Վերջին կետի հետ կապված, կարծում եմ, անհրաժեշտ են հավելյալ պարզաբանումներ:
Բանն այն է, որ կրթական համակարգի մաս լինելով հանդերձ, Կոնսերվատորիան աշխատում է բոլոր բուհերից տարբերվող ձևով՝ յուրաքանչյուր ուսանողի հետ անհատապես։ Սա է պատճառը, որ մեկ ուսանող - մեկ դասախոս ֆինանսավորումը չնչին է` ի տարբերություն այլ բուհերի մեկ կուրս - մեկ դասախոս ֆինանսական հարաբերակցության։

Իրականում սա թանկ կրթություն է, որը որևէ եզր չունի միջազգային երաժշտական կրթության պետական և մասնավոր վարձատրության չափի հետ։ Եվրոպական կոնսերվատորիաների վարձավճարը կազմում է տարեկան 30 000- 40 000 եվրո, մասնավոր ժամի արժեքը սկսվում է ժամում 50 եվրոյից։ Մեր բուհի նկատմամբ պահաջները միջազգային են, աշխատավարձերը՝ անհամեմատելի. ժամի արժեքը՝ մոտ 2-3 դոլարին համարժեք դրամ է կազմում։

Խորհրդային շրջանում Կոնսերվատորիայի դասախոսը բուհական համակարգի ամենաբարձր վարձատրվողներից էր։ Արվեստի բուհերի միավորումը չի կարող որակապես դրական կերպով ազդել կոնսերվատորիական կրթության արդյունավետության վրա։ Այլ բուհերի համեմատ մի քանի անգամ ցածր աշխատավարձի պայմաններում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմն ապահովում է հանրապետական երաժշտապրոֆեսիոնալ կադրերի պահանջարկն ու ամենաբարձր կարգի բեմահարթակներում և մրցույթներում մեր շրջանավարտների ներկայացվածությունը։ Տեխնոլոգիաները, թվայնացման նորագույն նվաճումներն ու արհեստական ինտելեկտը դեռևս չեն ստեղծել հին վարպետներ՝ Ստրադիվարիուսի, Գվարներիի որակի և կատարելության գործիքներ։ Այսօր էլ հնագույն ջութակը մնում է անգերազանցելի, և այն ձեռքն առնելը լրջագույն վաստակ է պահանջում։ Սա մեր ոլորտի առեղծվածներից է։ Ամեն բանի նորը չէ, որ լավ է՝ որքան էլ պարադոքսալ հնչի։ Հարմոնիայի դասընթացի կարևորագույն օրենքն ասում է՝ հարմոնիայի խնդիրը ճիշտ է լուծված, բայց երաժշտականորեն՝ վատ։

Ինչպե՞ս բացատրել սա ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի։ Օրական 8-10 ժամ պարապող ուսանողի և առավոտից մինչև ուշ երեկո Կոնսերվատորիայում գտնվող դասախոսի ծանրաբեռնվածությունը պետականորեն վերակազմակերպելու կարիք ամենևին չկա։ Համավարակի ծանր շրջանն ուղղակի ողբերգություն էր Կոնսերվատորիայի համար։

Արվեստի միակ անբեկանելի չափանիշը մնում է անզուգականությունը, անհատականությունը՝ ԱՆՆՄԱՆԸ։ Տաղանդը խելացի է։ Այսպես են մտածում մեր ոլորտի բազմաթիվ տաղանդավորներ։ Ականջալուր լինենք նրանց և միայն կշահենք։

Չպետք է թույլ տալ, որ խառնակ ժամանակների հորձանուտը կլանի նուրբ աշխարհների հմայքը»։