ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե և Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ում Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ-ն ՀՀ-ում անցանկալի անձ էր ճանաչել, պատմել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ժամանակ Մակրոնի, իր եւ Փաշինյանի միջեւ խոսակցություն է եղել, եւ վերջինս Մուրադ Փափազյանին խոստացել է, թե ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն վարչական դատարանի վճիռը, որը հօգուտ Փափազյանի է կայացվել։
Վարչական դատարանը բավարարել էր Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի եւ պարտադրել վերացնել պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին որոշումը։ Նույնկերպ վարչական դատարանը բավարարել էր նաեւ սփյուռքահայ դաշնակցականներ՝ հայր եւ դուստր Մասիս եւ Սյունե Աբրահամյանների հայցադիմումները։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել հօգուտ Փափազյանի կայացված վճիռը, որպեսզի հասկանայինք՝ ԱԱԾ-ն կատարե՞լ է Փաշինյանի հրահանգը, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից այնպիսի պատասխան ենք ստացել, որը վկայում է, որ ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում։ Այս պարզ ու անմեղ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել են, թե մեր պահանջած տեղեկությունը Մուրադ Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։
Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ն Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե եւ Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեեւ ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չէր ներկայացրել, եւ իրավիճակը միանման էր»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...