Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց... Հայր Զաքարիա
Հայաստանում շարունակվում են քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները, այս մասին դիտարկում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Մինչ մեր հարևանը գիտակցաբար մեծ գումարներ է ներդնում՝ աշխարհը հեղեղելով պատմական և տարաբնույթ իր սերիալներով, հստակ քաղաքականությամբ փոխելով թուրքի կերպարը, մենք շարունակում ենք քրեական ենթամշակույթը գովազդող, բռնությունն արդարացնող, ընտանեկան անհասկանալի հարաբերություններն ի ցույց դնող, անիմաստ սերիալների նկարահանումները։ Էլ չեմ խոսում գռեհիկ հումորային հաղորդումների և համատարած ռաբիսության մասին․․․։ Այստեղ էլ ենք պարտվել և շատ վաղուց․․․», - Facebook-ում գրել է Հայր Զաքարիան։
Նա նշել է, որ գովասանքի են արժանի և բացառություն են Հրաչյա Քեշիշյանի նկարահանած մի քանի ֆիլմերը և, հատկապես, «Նժդեհ»-ը։
«Գոնե նոր սերունդն այս ֆիլմի միջոցով իմացավ այս մեծ հայի մասին։ Երազանքս է մեկ օր հնարավորություն ունենալ և նկարահանել ոգեշնչող սերիալներ գրերի գյուտի, Վարդանանց պատերզմի և Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հիման վրա»,- Facebook-ում գրել է Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...