ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
Հայաստանը տնտեսական ոլորտում մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է ռիսկային լինել։ Այս մասին Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս պահին մենք ունենք բավականին մեծ կախվածություն ՌԴ-ից տարբեր ուղղություններով՝ թե ներմուծման, թե արտահանման, թե էներգետիկ: Կարծում եմ, որ ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր սուվերենությունը դրանով բարձրացնենք։ Այս պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր որոշումը կարող է ռիսկային լինել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե որն է ֆինանսապես ավելի ձեռնտու՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ գնալ ԵՄ:
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ինքը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ թե՛ որպես կառավարության անդամ և թե՛ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, Վահե Հովհաննիսյանն արձագանքել է․ «Իմ մասնագիտական ուղղվածությունը մի քիչ այլ է, և ես բոլոր դետալներով այդ հարցին չեմ տիրապետում, որպեսզի կարողանամ ճիշտ դիրքորոշում հայտնել։ Ես վստահում եմ իմ գործընկերներին»


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...