Գեղարքունիքի մարզում լարված իրավիճակ է, գյուղացիները ոտքի են ելել
Գեղարքունիքի մարզի բնակիչները ոտքի են ելել՝ իշխանություններից դժգոհ են, չեն կարողանում վաճառել գյուղմթերքը, կարտոֆիլը, կաղամբը, իսկ Կառավարությունը ձեռքերը լվացել է, գյուղմթերքը սպառելուն չի աջակցում։ Մարզի մի խումբ բնակիչներ այսօր մոտ 20 րոպե փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։ Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանն է մի կերպ խաղաղեցրել ցուցարարներին, 5 օր ժամանակ խնդրել՝ գյուղացիներին պատասխան տալու համար։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի բնակիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, որը լավատեղյակ է գյուղացիների այս խնդրից, ասում է՝ չարչարանքների արդյունքում գյուղացին կարողացել է արտադրել, սակայն չի կարողանում սպառել գյուղմթերքը, իսկ կառավարությունն էլ ոչ մի հարցով չի ուզում աջակցել, անգամ շուկա գտնելու տեսանկյունից է գյուղացուն թողել մենակ իր խնդիրներով։
«Այս հարցը ես բազմիցս բարձրաձայնել եմ խորհրդարանում։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ասում էր՝ մենք ոչինչ չենք կարող անել։ Կառավարություն-ԱԺ նախորդ հարց ու պատասխանի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հարցը լսելիս ասաց, որ խնդիրը ժամանակավրեպ է, ինչու՞ ես հիմա հարցը բարձրացնում, երբ խնդիրն առաջանում է ապրիլ-մայիս ամիսներին»,-ասաց պատգամավորը։
Ղազարյանի խոսքով՝ կառավարությունը պետք է փետրվարից արդեն գույքագրի այդ խնդիրները, քանի որ ապրանքը չի իրացվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...