«Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի պահանջն իսկական պատուհաս է դարձել առողջապահության ոլորտի համար եւ մեծ բողոքներ առաջացրել։ «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով։ Ոլորտի ներկայացուցիչը պատմում է, որ համակարգն աշխատեցնողներն ասել են՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը պատրաստ չեն, նոր սերվեր է հարկավոր։ Իրավաբանի մասնագիտությամբ նախարարը պնդել է. «Ասել եմ՝ մարտի 1-ից, ուրեմն մարտի 1-ից»։
Մինչդեռ, որպես իրավաբան, գոնե պետք է հասկանար, որ հանրային շահերին առնչվող նման փոփոխությունը չեն ընդունում եւ մեկ օր անց սկսում կիրառել` ժամանակ է պետք, որ մարդիկ մարսեն նոր փոփոխությունները, պատրաստվեն դրան։ Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։ Ի դեպ, հակաբիոտիկները դեղատոմսերով գնելու պարտադիր պայման նաեւ տարիներ առաջ էին մտցրել, որը չաշխատեց։
Մասնագետները կարծում են՝ այս համակարգն էլ երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը: Ասենք, ահազանգեր կան, որ շաբաթ օրն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործել դեղատներում, եւ հրատապ հիվանդներին դեղորայքը վաճառել են առանց դեղատոմսերի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...