«Կերեք, կերեք, մեկ է, վաղը քթներիցս բերելու է». Սամվել Ալեքսանյանի կինը «մեյդանից» դուրս չի եկել
«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին «Փարվանա» ռեստորանային համալիրում կնոջ «հաշվին» ապրող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթիի» տասնամյակի առթիվ սեփական աշխատողներին քեֆի էր հրավիրել: Սակայն, որքան հարստանում է օլիգարխը, այնքան ավելի հաշվենկատ է դառնում:
Նա խնջույքի էր հրավիրել միայն չորս տարի իր սուպերմարկետներում տքնած աշխատակիցներին, մնացածը, փաստորեն, դեռ տքնելու տեղ ունեն:
Ականատեսները պատմում են, որ ամենաուրախը եղել է տիկին Շողերինան` Ալեքսանյանի կինը: Աշխատակիցների հետ նա «մեյդանից» դուրս չի եկել: «Կերեք, կերեք, մեկ է, վաղն էնքան է աշխատեցնելու, քթներիցս բերելու է»,- միմյանց ասել են աշխատողները եւ լիաթոք քեֆ արել:
Իսկ մինչ այդ ավելի զավեշտալի է եղել իրավիճակը սուպերմարկետներում: Ամեն տասներորդ հաղթող հաճախորդին այնպես են «վրա տվել» ու շնորհավորել, որ ե'ւ հաղթողը, ե'ւ նրա կողքինները շփոթմունքից իրենց կորցրել են, մեկն էլ նույնիսկ ձեռքի տոպրակներն է վայր գցել:
«Էշերի քարավանով վիսկի տեղափոխող», բայց «անասունների հետ գործ չունեցող», 500 եվրոյով հարցազրույց տվող (ամեն ինչի գինը բարձրացրել է, տեսնես, իր «խոսքի» գի՞նն ինչու չի փոխել) Սամվել Ալեքսանյանը, փաստորեն, զվարճանալիս էլ է շատ «բացառիկ»` համ վախեցնում է, համ ուրախացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...