Տիգրան Հակոբյանը 1 մլն 164 հազար դրամ աշխատավարձ կստանա
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։
Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետեւաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ։
Բայց նա լիովին «վաստակել» է այդ աշխատավարձը` ՔՊ-ին հնազանդ ծառայելով, ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումներով եւ ազատ խոսքը եթերից վերացնելուն ուղղված հետեւողական աշխատանքով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...