Դատարանը բավարարել է ՀՀ նախագահի դեմ հայցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի՝ պարտավորեցնելով ՀՀ նախագահին Մոհամմեդ Մուքարմեային ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեան ամուսնացել է ՀՀ քաղաքացի Լ. Տոնոյանի հետ եւ ստացել ժամանակավոր կացության կարգավիճակ։
2021-ին հայցվորը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է դիմումը մերժելու որոշման նախագիծ ու ստորագրել այն՝ դատարանում պատճառաբանելով, որ «եթե վարչապետը մերժել է, ապա նախագահը չէր կարող չստորագրել»։ Արդյունքում դատարանը փաստարկված չի համարել հանրապետության նախագահի, վարչապետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բերած հիմնավորումները՝ բավարարելով Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը։ Իսկ թե ինչու է Փաշինյանը որոշել, որ անձը չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, պատմությունը լռում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...