Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշում պայթյունից տուժած երկու քաղաքացիները շարունակում են գտնվել բժշկական կենտրոններում:
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Նրա խոսքով` տուժած տղամարդը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:
«Տարեց կինը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է»,- ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։
Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...