ՀՀ ԱԳՆ-ն ամբողջությամբ ջնջել է պաշտոնական կայքի՝ «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը
ՀՀ ԱԳՆ-ն ջնջել է պաշտոնական կայքի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը բոլոր 4 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն։
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ բաժինը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ վելի քան 30 տարի առաջ ընդունված այս փաստաթղթից բացի Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։
Այս մասին տելեգրամյան իր էջում անդրադարձել է նաև քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը․
«Եթե սա տեխնիկական խնդիր չլինի, ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ»,- գրել է քաղաքագետը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...