Նախարար Ավանեսյանը մեկնում է հայ սպային կացնահարողին հովանավորող երկիր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվելու է Հունգարիա։
Գործուղումը տեւելու է 2 օր՝ 2024 թվականի փետրվարի 5-7-ը։ Բուդապեշտ այցի նպատակն է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելը։ Նախարար Անահիտ Ավանեսյանի այցին զուգահեռ, Բուդապեշտում էր նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի այցին ի պատիվ պաշտոնական ճաշ է տրվել, հնչել են բաժակաճառեր, բարձր են գնահատվել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք 2004 թվականի փետրվարից խզվել էին, վերականգնվեցին հեղափոխական իշխանությունների օրոք՝ 2023 թվականի մայիսին։ Իսկ ինչո՞ւ էին սրվել. 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն կացնահարեց 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում: Դեպքից հետո Հունգարիան արտահանձնեց հանցագործին Ադրբեջան, որտեղ նա հերոսի կոչում ստացավ:
Այս հայտնի դեպքերից հետո Հայաստանում չկար նույնիսկ Հունգարիայի դեսպանատուն, իսկ նոր իշխանության օրոք այն վերաբացվեց, եւ սկսվեց քաղաքական ջերմ հարաբերությունների մի նոր էտապ։ Ներկայիս իշխանությունը կարծես մոռացել է, թե ինչու Հայաստանը այն ժամանակ հրաժարվեց այդ հարաբերություններից, իսկ այժմ Եվրոպային քծնելու համար պղծվում են բոլոր հիշողությունները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...