Ամերիկացի հայտնի լրագրողը հաստատել է, որ հարցազրույց կանցկացնի Պուտինի հետ
Ամերիկացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը, որին վերջերս նկատել են Ռուսաստանի մայրաքաղաքում, հաստատել է լուրերն այն մասին, որ պայմանավորվածություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի վերաբերյալ։
Կառլսոնը Մոսկվա է ժամանել անցյալ շաբաթ։ Երեքշաբթի նա հրապարակում է արել X սոցիալական ցանցում. «Այսօր երեկոյան մենք հարցազրույց կանցկացնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք դա կանենք շուտով»:
Կառլսոնի խոսքով՝ հարցազրույցը առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson Network կայքում, իսկ ավելի ուշ՝ X սոցիալական ցանցում, որտեղ Կառլսոնը հսկայական լսարան ունի, գրում է BBC-ն։
Կառլսոնը շնորհակալություն է հայտնել X-ի սեփականատեր Իլոն Մասկին, որը, ըստ նրա, խոստացել էր չարգելափակել հարցազրույցը:
«Իհարկե, նման հարցազրույց անելը ռիսկեր է պարունակում», - ընդգծել է Կառլսոնը:
Նա պնդել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է կանխել հարցազրույցի անցկացումը:
Թաքեր Կառլսոնը բազմիցս դրական է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին: Նրա քաղաքական հայացքները կիսում են բազմաթիվ պահպանողական ամերիկացիներ, որոնք դժգոհ են Ուկրաինային ամերիկյան բազմամիլիարդանոց աջակցությունից:Կառլսոնը չի թաքցնում նաև իր հակակրանքը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նկատմամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...