Արմեն Չարչյանի նկատմամբ կայացված վճիռը կբողոքարկվի
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը երեկ դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Այսինքն, 3 տարի այս պատիժը կախած են պահելու պրոֆեսորի գլխին` ցանկացած պահի կիրառելու հեռանկարով, որ նա իշխանության դեմ քայլ չանի:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելուն, ՔՊ կուսակցության օգտին չքվեարկելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելուն հարկադրելու համար, թեեւ հրապարակված ձայնագրության մեջ որեւէ դրվագ առկա չէ, որ Չարչյանն ինչ-որ մեկին ինչ-որ բան է հարկադրում, նա պարզապես նշում է, որ ընտրություններին պետք է մասնակցել, սակայն չի նշում, թե կոնկրետ որ ուժի օգտին քվեարկել։
Պրոֆեսորը գործի քննության ողջ ընթացքում իր մեղքը չի ընդունել, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակին» հայտնեց, որ դատարանի այս դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Ինքը` Արմեն Չարչյանը, հրաժարվեց խոսել այս թեմայով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...