Երևանում թալանել են հիվանդին օգնության մեկնող բժշկին. Shamshyan.com
Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հ. Ներսիսյան 7 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայի միջից գողություն է կատարել:
Նա գողացել է Երևանի բնակիչ, շտապօգնության 1-ին ենթակայանում որպես բժիշկ աշխատող 35-ամյա Գևորգ Թադևոսյանին պատկանող բջջային հեռախոսը:
Մինչ գողությունը բժիշկը իր գործընկերների հետ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդի են բերել հիվանդանոց, ու քանի որ բժիշկները թիվ 1 խնդիրը եղել է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոցի համապատասխան սենյակ, շտապօգնության ավտոմեքենայի դուռը բաց են թողել ու օգտվելով առիթից, տղամարդը գողացել է հեռախոսը: Այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկի կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...