Կինը հացաբուլկեղենի խանութում կեղծ թղթադրամներ է իրացրել
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:
Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10,000 դրամ անվանական արժեքով երկու կեղծ թղթադրամ և հայտնել, որ հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա համաքաղաքացին է դրանցով գնումներ արել:
55-ամյա կինը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...