Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարեվերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Նշվում էր, որ «վեճը եղել է քաղաքական հողի վրա. բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»:
Խոստումը չի կատարվել, և Արեն Մկրտչյանի մասնակցությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» քպական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի»: Ալավերդիում իրականացված իշխանազավթման հիմնական գործող անձանցից մեկը՝ Արեն Մկրտչյանը, շտապել էր հերքել այս տեղեկությունները՝ դրանք որակելով «էժանագին, ծիծաղաշարժ սուտ»:
Իրականում, Ալավերդու մեր աղբյուրները ոչ միայն փոխանցում են, որ նման միջադեպ իսկապես եղել է, այլև ներկայացնում են ուշագրավ նոր մանրամասներ: Զերծ մնալով «դետալներին» անդրադառնալուց՝ միայն նշենք, որ, մեր ունեցած տեղեկություններով, «սխոդկան» եղել է Հաղպատում՝ հայտնի «Քեֆիլյան» ռեստորանում, կամ, ինչպես տեղացիներն են ասում, «Քեֆոյի օբյեկտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...