Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Իրենց բնակարանների հարցերը լուծեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները

168.am-ը գրում է․ Մինչև իրենց բնակարանների հարցերը լուծելը՝ իշխանությունները չէին ասում, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ժամանակ եկամտային հարկի վերադարձը, որից հասցրեցին լի ու բոլ օգտվել, անարդար վերաբերմունք է ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ։ Իրենց բնակարանների հարցերը լուծեցին-վերջացրեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է հրաժարվել հիփոթեքով բնակարանների գնման ժամանակ եկամտային հարկի վերադարձից։ Երևանում ծրագիրը կդադարի հաջորդ տարվանից։ Երևանի հարակից մարզերում՝ 2027թ., իսկ մյուս տարածքներում՝ 2029թ.։ Օրենսդրական նախաձեռնությունն արդեն Ազգային ժողովում է։

Մինչ այս՝ իշխանություններն ատամներով պաշտպանում էին ծրագիրը։ Հիմա նույն համառությամբ հիմնավորում են հրաժարվելու նպատակահարմարությունը՝ պատճառաբանելով, որ դրա հետևանքով չափից դուրս ծանրաբեռնվել է պետական բյուջեն։

Ժամանակին, երբ այդ մասին զգուշացնում էին, լսող չկար։ Իրենց ձեռնտու էր, պետության հաշվին բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն էր ստեղծվել։ Կարճ ժամանակում իշխանության եկածները գրեթե մեկ մարդու նման հիփոթեքով բնակարան գնեցին ու հետ են ստանում իրենց աշխատավարձերից վճարվող եկամտային հարկը։

Այն ժամանակ չէին մտածում, որ դրանով ծանրաբեռնում են պետական բյուջեն։

Գրեթե վեց տարի է՝ իշխանության են, նոր են գլխի ընկել, որ այն ծանրաբեռնում է բյուջեն, սոցիալապես էլ արդարացված չէ։ Ծրագրից կարողանում են օգտվել միայն բարձր ու միջին եկամուտներ ունեցողները, ինչը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցություն է ունենում։

«Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,- ասում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Իրականում այդպես էլ կա, բայց դա ոչ երեկ է եղել, ոչ էլ մյուս օրը։ Այդպես է տարիներ շարունակ, սակայն իշխանություններն այդ ընթացքում ոչինչ չեն արել անարդարությունը վերացնելու համար, նույնիսկ խրախուսել են։ Թողել են, որպեսզի իշխանության մեջ հայտնվածները, որոնք պետության փողերով, նաև պարգևավճարներով դարձել են բարձր եկամուտներ ստացողներ, մինչև վերջ կարողանան բավարարել իրենց պահանջմունքները։

Միայն դրանից հետո են որոշել, որ պետք է վերացնեն անարդարությունը։ Բայց մոռացել են, որ միայն այս ծրագրում չէ, որ կա այդպիսի անարդարություն։

Անարդարությունների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ անձնական շահագրգռություններից ելնելով՝ որոշեցին վերացնել եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափը և համահարթ դրույքաչափ մտցրեցին։ Ինչպես բարձր, այնպես էլ ցածր ու նվազագույն աշխատավարձ ստացողների համար միևնույն դրույքաչափը սահմանեցին։

Այդ ժամանակից էլ դրվեց սոցիալական անարդարությունների հիմքը։

Ու, եթե թեկուզ ուշացած, որոշել են հիփոթեքային վարկերով բնակարանների ձեռքբերման պարագայում այն վերացնել, աշխատավարձերից եկամտային հարկի գանձման վերանայման մասով խոսք անգամ չկա։ Կտրուկ դեմ են դրան։

Նույն անարդարությունը պատրաստվում են կիրառել նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ժամանակ։ Սոցիալական առումով արդար կլիներ, որպեսզի ապահովագրավճարը շատից՝ շատ գանձեին, քչից՝ քիչ։ Բայց որոշել են, որ բոլորից նույն գումարը պիտի գանձեն՝ որպես ապահովագրավճար։ Կապ չունի, որ մեկը ստանում է 1 միլիոն աշխատավարձ, իսկ մյուսը՝ 100 հազար դրամ։ Մեկի դեպքում ծանրաբեռնվածությունը կլինի, պայմանական ասած, 1 տոկոս, մյուսի դեպքում՝ 10 անգամ շատ։

Սա է այն արդարությունը, որը կա իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության մեջ։ Եվ հիփոթեքով բնակարանների ձեռքբերման պարագայում եկամտային հարկի վերադարձը բոլորովին էլ եզակի օրինակ չէ։

Իշխանության ամբողջ քաղաքականությունն է այդպիսին։ Դրա հետևանքով է խորանում սոցիալական բևեռացումը։

Դրա հետևանքով է ստացվել այնպես, որ մարդիկ, ովքեր բարձր աշխատավարձ են ստացել ու իրենց թույլ են տվել հիփոթեքով բնակարան գնել, տասնյակ տարիներ զրո տոկոս եկամտային հարկ են վճարելու, իսկ մյուսները, ովքեր ցածր եկամուտներ են ունեցել ու չեն կարողացել իրենց թույլ տալ հիփոթեքով բնակարան գնել, որպես եկամտային հարկ՝ վճարելու են աշխատավարձի 20 տոկոսը։ Ոչ մեկը չի վերադարձնելու այդ գումարը, ինչպես բոլոր նրանց դեպքում, ովքեր բարձր եկամուտներ ստանալով՝ կարողացել են հիփոթեքով բնակարան գնել։

Սրանից մեծ անարդարություն դժվար է պատկերացնել։

Փոխարենը այս անարդարությունը վերացնելու, իշխանությունները որոշել են ծրագիրը վերացնել։ Այն այլևս իրենց պետք չէ ու հանգիստ խղճով կարող են հրաժարվել։

Ծրագրից կհրաժարվեն, բայց իրենք կշարունակեն լիարժեք օգտվել դրա բարիքներից։

Տարիներ շարունակ ազատված կլինեն պետությանը եկամտային հարկ վճարելուց կամ ուղղակի ձևական կվճարեն. եռամսյա կտրվածքով վճարած գումարները նույնությամբ հետ կստանան։ Ծրագրի դադարեցումը հետադարձ ուժ չի ունենա։ Նախկինում այն ինչ արտոնություններ տվել է բարձր եկամուտներ ստացողներին, շարունակվելու է նույնությամբ պահպանվել։

Սրանով սոցիալական արդարության ոչ մի վերականգնում էլ չի լինելու։

Կրկին ցածր եկամուտներ ստացողները 20 տոկոս եկամտային հարկ կվճարեն, իսկ բարձր եկամուտներ ունեցողները, ովքեր հասցրել են հիփոթեքով բնակարանի տեր դառնալ, կվճարեն զրո տոկոս։

Իշխանությունների իրականացրած սոցիալական արդարության մյուս գագաթնակետն էլ այն է, որ որոշել են կիսով չափ կրճատել հիփոթեքի դեպքում վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Մինչև հիմա, երբ իրենք էին բնակարան ձեռք բերում, եռամսյակի ընթացքում մինչև 1,5 միլիոն պետությունը պարտավորվում էր վերադարձնել, հաջորդ տարվանից, երբ իրենք այլևս բնակարան ձեռք բերելու խնդիր չունեն, եռամսյակի համար վերադարձվող եկամտային հարկի գումարը պատրաստվում են դարձնել 750 հազար դրամ։

Հասկանալի է, որ այս դեպքում էլ նախատեսվող փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։

Իրենց պետական բյուջեից, որպես վճարված եկամտային հարկ, կվերադարձնեն մինչև 1,5 մլն դրամ, իսկ փոփոխություններից հետո ծրագրից օգտվողներին՝ 750 հազար դրամ։

Այսքանից հետո մի բան էլ զարմանում են, որ ծրագիրը մեծապես ծանրաբեռնել է պետական բյուջեն։

Բնական չէ՞, որ այդպես էլ պիտի լիներ։ Բայց դրա մասին ժամանակին էր պետք մտածել և ոչ՝ թե հիմա, երբ բյուջեի վրա արդեն հսկայական ծախսեր են թողել, ու այլևս կապ չունի՝ ծրագրից այսօ՞ր կհրաժարվեն, մե՞կ, թե՞ 5 տարի հետո։

Հիփոթեքով բնակարանների ձեռքբերման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարները հասել են ահռելի չափերի ու լրջագույն ռիսկեր են ստեղծել բյուջեի համար։ Անցած տարի այդ գումարները կազմեցին 52 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 36 միլիարդի սահմաններում էին։

Այս տարի սպասվում է, որ հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկը կմոտենա 80 միլիարդ դրամի, այսօրվա փոխարժեքներով՝ գրեթե 200 մլն դոլարի։

Այդքան գումար կառավարությունը կվճարի պետական բյուջեից, որպեսզի բարձր աշխատավարձ ստացողները, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, փոխհատուցեն իրենց ձեռք բերած բնակարանների հիփոթեքային վարկերի տոկոսները։