Պետությունն իր գործառույթը պետք է պատշաճ կատարի, որպեսզի ապահովի թափառող կենդանիների ստերջացումը, պատվաստումը, բուժումը․ Սոնա Աղեկյան
Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելել ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ։ Այցն իրականացրել ենք Երևանի ավագանու վերահսկողական գործառույթների շրջանակում և կենդանասերների կողմից ստացված բազմաթիվ դիմում-բողոքների հետքերով։ Առկա խնդիրները տեղում ներկայացրել ենք «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրինությանը, շրջայց իրականացրել թափառող կենդանիների ժամանակավոր պահման կացարանում, կարանտինում գտնվող շների համար հատկացված հատվածում և վիրահատարանում։
Այս ոլորտում առկա խնդիրները տարաբնույթ են, բազմաշերտ և համակարգային լուծում են պահանջում։ Պետությունն իր գործառույթը պետք է պատշաճ կատարի, որպեսզի ապահովի թափառող կենդանիների ստերջացումը, պատվաստումը, բուժումը, նրանց պահման համար առանձնացված տարածքներ կառուցի, կարգավորի վաճառքի նպատակով կենդանիներին բազմացնելու գործընթացը, ապահովի ընտանի կենդանիների չիպավորումը, բացառի գումար վաստակելու նպատակով շներին կռվացնելու դեպքերը, պատժի թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողներին և թափառող կենդանիների հարձակումներից ապահովի քաղաքացիների անվտանգությունը։
Ինչպես նշեցի, թափառող կենդանիների խնդիրը մեր երկրում բազմաբնույթ է ու խորքային լուծում է պահանջում, և այս հարցը լինելու է «Մայր Հայաստան» խմբակցության մշտական ուշադրության կենտրոնում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...