Որքա՞ն ժամանակ Ծառուկյանի եւ Սուքիասյանի օբյեկտները կմնան Օղակաձև այգում. Կոստանյանի պարզաբանումը
«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական համալիրն ու «Քուին Բուրգեր» արագ սննդի կետը, որոնք ըստ լուրերի՝ պատկանում են, համապատասխանաբար, ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, կշարունակեն իրենց գործունեությունը Օղակաձև այգում, քանի դեռ այդ հատվածի բարեկարգման ներդրումային ծրագիր չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Այս մասին՝ այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա այդպես մեկնաբանեց լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ ավելի քան 70 տարի գործունեություն ծավալող թենիսի կորտերը չեն տեղավորվում Օղակաձև այգու տրամաբանության մեջ (ինչպես հայտարարել էր Երևանի քաղաքապետարանը), իսկ վերոնշվածները տեղավորվում են։
«Եթե հետագայում որևէ ներդրող կլինի, որը կասի, որ ուզում է Օղակաձև այգու 3–րդ հատվածը վերակառուցել, այգի դարձնել և այլն, դա անպայման կյանքի է կոչվելու։ Քաղաքապետարանն իր առջև որևէ խնդիր չունի X տնտեսվարողի հանդեպ առանձնահատուկ մոտեցում ցույց տալու, անկախ նրա ով լինելուց:
Եթե դուք դիտարկում եք Խաչատուր Սուքիասյանի անունը, Գագիկ Ծառուկյանի անունը, եկեք չմոռանանք նաեւ «Տաշիր պիցան»: Հիմա դուք մտածում եք, որ քաղաքապետարանի «ուժը պատում է» «Տաշիր պիցայի» վրա, ու չի պատում «Մուլտի Ուելնեսի» վրա՞: Չարաչար սխալվում եք»:
Դիտարկմանը, որ Խաչատուր Սուքիասյանը, ի տարբերություն մյուսների, ՔՊ-ի ցուցակով պատգամավոր է, Կոստանյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի»:
Կոստանյանն ընդգծեց, որ «Մուլտի Ուելնեսն» ու «Քուին Բուրգերը» գտնվում են օղակաձև զբոսայգում վարձակալական հիմունքներով, ինչպես և մնացած օբյեկտները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...