Ի պաշտպանություն եկեղեցու՝ Մայր Աթոռի բակում ակցիա կանցկացվի
«Հայկական Երազանք» կուսակցությունը և «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորումը հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ: Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը:
Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին:
Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը:
Ուստի, որպես աջակցության ակցիա, մի խումբ համախոհներով հունվարի 17ին, ժամը 15:00 կայցելենք Մայր Աթոռ, մեր որդիական խոնարհումն ու եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու ու միավորվելու կոչով կդիմենք համայն հայությանը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...