Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Խոպանչիները դատարկաձեռն են վերադառնում Ռուսաստանից

«Փաստ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց–կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել:

Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խոպանչիներն այնքան էլ գոհ չեն: «Դժգոհ են, որովհետև աշխատավարձը կես–կես են տվել: Մի ամսվա փողն ուղարկել են, մյուսով էլ՝ եկել: Բավականին գումար էլ դեռ հետները չեն բերել՝ հետո են ստանալու»,– ներկայացրեց նա:

Այդուհանդերձ, Ռուսաստանից բերած գումարով նրանց տների ջեռուցման հարցը կլուծվի: Այդ գումարով չեն կարող մինչև գարուն ձգել: Պատրաստվում են մեկ– երկու ամսից կրկին խոպանի ճանապարհը բռնել:

«Ստեղ մնան՝ ի՞նչ անեն, կարտոֆիլ մշակելով ու կաթ–մածուն ծախելով չեն կարողանում փող առնել»,– նշեց մեր զրուցակիցը:

Գետքից 110 մարդ է այս տարի դրսում հաց վաստակելու գնացել: Վերջին տարիներին տղամարդիկ կանանց էլ են խոպան տանում, միասին աշխատում են և ձմռանը հետ գալիս: «Մի հոգի գնացել էր, ստեղից փող ուղարկեցին, որ տուն գա»,– փաստեց Հայկ Մխիթարյանը:

Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Այգեհատ համայնքից միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի: 70%–ը օրվա հացը դրսում աշխատելով է վաստակում: Այստեղ, սակայն, մի բանի համար ուրախ են` արտագնա աշխատանքի մեկնողները միշտ էլ վերադառնում են:

Արտագնա աշխատանքի գնացածներից մի քանիս արդեն գյուղում են: Նրանք, սակայն, դժգոհ են: «Սաղ կյանքները խոպան են գնացել, բայց այս տարի վիճակները վատ է, համարյա առանց փող են հետ եկել»,– ասաց բնակիչներից Սամվել Շահվերդյանը:

Դժգոհության պատճառն այն է, որ Ռուսաստանում շինարարությունը նախկինի պես աշխույժ չէ, եղած դեպքում էլ վարձատրությունն է ցածր:

Չնայած ձախողումներին` նրանք չեն հրաժարվում արտագնա աշխատանքից: Պնդում են` օրերը բացվելուն պես, կրկին գնալու են: «Փողը ներդնում են անասնակեր են առնում, բայց գումարն անգամ չեն կարողանում հանել, էնտեղ գիտեն, որ քչից–շատից փող կա»,– շեշտեց գյուղացին:

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքը հայտնի է իր խոպանչիներով: Խոպանի փողերով այստեղ երկհարկանի շքեղ տներ են կառուցվել, փողոցներ ասֆալտապատվել: Վերջերս, բայց նույնն անել չեն կարողանում: Հատկապես այս տարի նրանց գործերը վատացել են: Փինաջյանների ընտանիքի որդին Ռուսաստանում է աշխատում: Վերջերս գյուղից կնոջն ու 3 երեխաներին է այնտեղ տեղափոխել: Երանոսում մնացած թոշակառու ծնողները որդու ուղարկած գումարով են ապրում: Տարվա ընթացքում որդին մեկ– երկու անգամ է փող ուղարկել:

«Եղանակը վատ էր էնտեղ՝ քամի ու անձրև էր: Ասում է՝ մամա, անձրևները չեն թողել, որ տնից դուրս գամ, գումար աշխատեմ: Գործ չի եղել»,– պատմեց մայրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում