Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան կոչ է արել մարդկանց պատրաստվել այն փաստին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի և կարող է չավարտվել նույնիսկ 2025 թվականին։
«Իմ կոչն է՝ պատրաստվել երկար պատերազմի, այն կշարունակվի, ավարտ չի լինի 2024-ին, գուցե նույնիսկ 2025-ին։
Ոչ մի տեղ չենք տեսնում ռազմական կարողություն՝ այսպես թե այնպես վճռական հաղթանակի հասնելու համար։
Մենք ակնկալում ենք երկարատև պատերազմ՝ փոքր հարձակումներով, հակահարձակումներով, տարածքների գրավմամբ և կորստով»,- ասել է Ջոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին։
Նա նաեւ ընդգծել է, որ կարեւոր է կանխել ռուս զինվորականների հնարավոր մոտեցումը ռումինական սահմանին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին