ԱԺ փոխնախագահները 50 հազար դրամի կարող են խոսել բյուջեի հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի նախկին կառավարիչ Էրիկ Մինասյանը, որը սեպտեմբերին ազատվեց պաշտոնից, քանի որ ԱԺ-ում չարաշահումներ եւ յուրացումներ էին հայտնաբերվել, օրերս կազատվի նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին պաշտոններին հրաժեշտ տվեցին նաեւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ: ԱԺ նոր ղեկավարությունը նախկին վատնումներին վերջ տալու համար լիմիտներ է սահմանել թե՛ հեռախոսային խոսակցությունների, թե՛ ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի համար։
Օրինակ՝ ԱԺ փոխնախագահներն ամսական ընդամենը 50 հազար դրամի կարող են խոսել բյուջեի հաշվին, ԱԺ նախագահին օրական 20 լիտր բենզին է հատկացվելու։ Ի դեպ, աշխատակազմի օպտիմալացման արդյունքում ԱԺ նախագահը նախկին 22 խորհրդականների փոխարեն ներկայումս բյուջեից վարձատրվող 3 խորհրդական ունի՝ Վրեժ Գասպարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ Արմեն Հարությունյանը, որի կենսագրության մանրամասներն ԱԺ հանրային կապերի վարչությունը չհաղորդեց մեզ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...