Իշխանությունն առաջնորդվում է յուրայիններին մրցանակներ շնորհելու սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ մրցանակներ, պատվոգրեր, կոչումներ շնորհելիս այս իշխանությունն առաջնորդվում է բացառապես յուրայիններին շնորհելու սկզբունքով: Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար մի խումբ պաշտոնյաներ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ոսկե մեդալներ են ստացել. Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նույնիսկ կիսով չափ յուրայինները նման բախտի, փաստորեն, չեն արժանանում, հակառակ դեպքում պարգեւ կտային նաեւ Իշխան Զաքարյանին, ով այս խաղերի հիմնադրման օրվանից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է, 2011 թվականից՝ նախագահը եւ 8 անգամ կազմակերպել է այդ խաղերը, այդ թվում` 2023-ինը, որն իշխանությունները մասնակիցների թվով անվանել են «աննախադեպ եւ ռեկորդային»»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...