Պենտագոնի ղեկավարը հիվանդանոցից ղեկավարել է հութիների օբյեկտներին հասցվող հարվածները
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շարունակում է մնալ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնի հոսպիտալում, եւ նրա վիճակը լավ է, նշվել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերի հաղորդագրությունում։
Տեղեկության համաձայն՝ Օսթինը կապի մեջ է իր ավագ գործընկերների հետ, նրան հասանելի են պաշտպանված կապի անհրաժեշտ միջոցները, եւ նա շարունակում է հետեւել ԱՄՆ պաշտպանության նախարարության ամենօրյա գործողություններին ամբողջ աշխարհում։
«Այս շաբաթ նախարար Օսթինը ակտիվ մասնակցություն է ունեցել Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջանների ռազմական օբյեկտներին ամերիկացի զինվորականների հարվածների վերահսկմանը եւ ղեկավարմանը։ Նախագահի ցուցումով նա երեկ հրամայել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը հարվածներ հասցնել եւ իրական ժամանակում հետեւել է գործողությունների ընթացքին պաշտպանված կապի օգնությամբ»,- նշվել է Ռայդերի հաղորդագրությունում։
Նշվել է նաեւ, որ ներկա պահին գերատեսչությունը չի կարող նշել Օսթինին հիվանդանոցից դուրս գրելու կոնկրետ օրը։
ԱՄՆ-ում սկանդալ է սկսվել՝ կապված այն բանի հետ, որ Պենտագոնը երեք օր գաղտնի է պահել Սպիտակ տնից այն, որ Օսթինը հիվանդանոցում է։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոց է ընկել հունվարի 1-ին՝ պլանային բժշկական միջամտությունների բարդություններից հետո։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին