Իսրայելի արտգործնախարար. Մենք չենք մոռացել, որ Թուրքիան իրականացրել է հայերի ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ Թուրքիան հավաքել և Հարավաֆրիկյան Հանրապետություն է փոխանցել նյութեր, որոնք պետք է ապացուցեն, որ Իսրայելը «ցեղասպանություն» է իրականացնում Գազայի հատվածում։
Նա նաև վստահեցրել է, որ Անկարան կշարունակի տրամադրել Իսրայելի դեմ իր ունեցած բոլոր մեղադրական նյութերը։ Թուրքիայի նախագահը հավելել է. «Ես հավատում եմ, որ Իսրայելը մեղավոր կճանաչվի ցեղասպանության մեջ»։
Իսրայելական News պորտալի փոխանցմամբ՝ Էրդողանին պատասխանել է Իսրայելի նոր արտգործնախարար Իսրայել Կացը։
Նա գրել է. «Թուրքիայի նախագահը, մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ և կարծում էր, որ աշխարհը կլռի, այսօր հպարտ է, որ Հաագա է փոխանցել նյութեր, որոնք կարող են օգնել Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ։ Մենք լսեցինք ձեզ: Մենք չենք մոռացել ո՛չ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ո՛չ էլ քրդերի դեմ իրականացված ջարդը։ Դուք մարդ եք սպանել։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»։
Հիշեցնենք, որ ժամանակակից Թուրքիան և Ադրբեջանը չեն ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղահանությունն ու էթնիկ բնաջնջումը որպես ցեղասպանություն։
Բայց Դերսիմի կոտորածի համար՝ 1937-1938 թվականների իրադարձությունները, երբ թուրքական զինված ուժերը դաժանորեն ճնշեցին Հյուսիսային Քրդստանի ապստամբությունը՝ սպանելով, ըստ տարբեր աղբյուրների, 13-ից 70 հազար քուրդ, Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել։
2011 թվականին նա ասել է, որ սա Թուրքիայի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկն է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին