Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. նախարարի պարզաբանումը
Հայաստանում ներկրվող որոշ դեղեր մի շարք երկրների համեմատ ավելի թանկ են տարբեր պատճառներով, որոնցից մեկն ավելացված արժեքի հարկն է։
Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հայաստանը դեղերի նկատմամբ ունի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), դրա համար մեզ մոտ դրանք ավելի թանկ են, քան, օրինակ, Վրաստանում։ Դեղերի արժեքի վրա ազդում է նաև այն, որ Հայաստանը բավական փոքր շուկա է։
Տվյալ շուկայում լինելու համար յուրաքանչյուր դեղորայքային կազմակերպություն գնային քաղաքականություն է մշակում, որը տարբերվում է մեծ շուկաներից»,- նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` լինում են մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը, այնուամենայնիվ չի կարելի մեկ դեղի գնի տարբերությունը դիտարկել այնպես, թե ընդհանուր Հայաստանում դեղորայքը թանկ է մեկ այլ երկրի համեմատ։
Նախարարը շեշտեց, որ իրենց գնահատմամբ` ապահովագրության բարեփոխման շրջանակում գնորդի և դեղերի գների կարգավորման համար նախատեսված մեխանիզմները նույնպես ազդելու են դեղերի գների վրա։
Այս պարագայում, սակայն, շատ ավելի մատչելի և մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, հետևաբար պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն դրանց համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...