Սաուդյան Արաբիայում 4000 տարվա վաղեմության ամրություններ են հայտնագործել
Գիտնականները Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում 4000 տարվա վաղեմության հսկայական ամրություններ են հայտնագործել, հայտնում է «Journal of Archaeological Science: Reports» ամսագիրը։
Հյուսիսարաբական անապատի օազիսները մ.թ.ա 4-րդ և 3-րդ հազարամյակներում բնակեցված են եղել նստակյաց բնակչությամբ։ Խայբար օազիսը շրջապատող ամրությունը՝ այս ժամանակաշրջանից հայտնի ամենահին կառույցներից մեկը, հայտնաբերվել է «CNRS1»-ի և Ալ-Ուլայի թագավորական հանձնաժողովի (RCU) գիտնականների խմբի կողմից:
Թայմայի մոտ գտնվող այս նորահայտ պարսպապատ օազիսը Սաուդյան Արաբիայի երկու ամենամեծ օազիսներից մեկն է, հաղորդում է «Planet Today»-ը։ Չնայած բրոնզի դարին թվագրվող մի քանի պարսպապատ օազիսներ նախկինում փաստագրված էին, սակայն այս կարևոր հայտնագործությունը նոր լույս է սփռում Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում մարդկության թողած հետքի վրա։
Հնագիտական այս հայտնագործությունը ճանապարհ է հարթում Արաբական թերակղզու հյուսիսարևմտյան հատվածի նախապատմական, նախաիսլամական և իսլամական անցյալի նվաճումների բացահայտման համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին