Մահվան ելքով ավտովթարի հեղինակ նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանն ազատության մեջ է
Նախորդ տարվա օգոստոսի 12-ին Կոմիտասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանն է, որը ղեկին է եղել ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Մենք տեղեկացանք, որ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
NEWS.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։
«Նախաքննությունը շարունակվում է։ Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Հրաչյա Մուշեղյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով քննչական խմբի ղեկավարն է եղել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...