Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին
Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել է Էկվադորի Գուայաքիլում և նրա հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ազգային ոստիկանությունը։
Բանտերում անկարգություններից և խոշոր հանցախմբի առաջնորդի փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերն օգտագործելու քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում, երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներն ու ավտոբուսները, իսկ Գուայաքիլում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ են գրանցվել։ Հաղորդվում է նաև, որ դիմակներով զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել հեռուստահաղորդավարներին։ El Universo-ն գրում է, որ շենք մուտք գործելուց հետո հարձակվողները պայթուցիկ են տեղադրել խմբագրության մուտքի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել են տարածք և լրագրողներ ու հեռուստաընկերության այլ աշխատողներ պատանդ վերցրել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին