Ի՞նչ անել, եթե երեխան սուր շնչառական վարակի ախտանշաններ ունի և ջերմում է
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:
Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։
Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։
Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:
Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:
Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։
«Հիշե՛ք` բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, դիմե՛ք բժշկին», – նշված է հաղորդագրությունում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...