Ռուսաստանյան ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Նոգինսկում Կարեն Հայրիյանի սպանության մասին
Ռուսաստանյան ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Նոգինսկում Կարեն Հայրիյանի սպանության մասին։
Նախօրեին ԶԼՄ-ները հրապարակել էին կադրեր, որոնք պատկերում էին հունվարի 8-ի գիշերը Նոգինսկի առեւտրի կենտրոնի կայանատեղիում տեղի ունեցած վեճի մասին, որի հետեւանքով մահացել է 44-ամյա տղամարդ։ Կրակողը նրա վրա հինգ փամփուշտ է արձակել։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ վեճն սկսվել է սրճարանում, որը գտնվում է կայանատեղիի կողքին։ Սպանված տղամարդը այնտեղ էր քրոջ, կրակողը՝ հոր հետ։ Սպանությունից առաջ սպանված տղամարդու քույրը սրճարանում իբր վեճ է ունեցել այցելուի հետ։ Եղբայրը պաշտպանել է քրոջը, տղամարդուն՝ նրա որդին։ Արդյունքում՝ սրճարանի այցելուի որդին կրակ է բացել եւ մահացու վիրավորել աղջկա եղբորը։ Հանցագործները 44-ամյա տղամարդու վրա արձակել են հինգ փամփուշտ եւ փախուստի դիմել Porsche Cayenne-ով։ Նրանք որոնվում են։ Վիրավոր տղամարդը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց, բայց բժիշկները չեն հասցրել օգնել նրան, եւ նա մահացել է։ Սպանության փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
НТВ-ի տեղեկացմամբ՝ քրոջ վիճակը, որը հարձակման պահին, ենթադրաբար, նույնպես գտնվել էր մեքենայում, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ հարձակվողները փորձել են մտնել հիվանդանոց, որպեսզի ավարտին հասցնեն ավտոկայանատեղիում կատարվածը։ Որոշ տվյալներով՝ հարձակվողները նույնպես հայեր են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին