Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի
Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:
Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...