Զելենսկին գործընկեր երկրներին կոչ է արել սառեցված ռուսական ակտիվները փոխանցել Ուկրաինային
Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր է մարդկային կյանքերի, բայց ոչ սեփական փողերի նկատմամբ։ Ակտիվների կորուստը Ռուսաստանի համար ամենացավալի կորուստն է լինելու, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։
Արտերկրում սառեցված ռուսական ակտիվները կազմում են մոտ 300 մլրդ դոլար։ Բոլոր միջոցները պետք է օգտագործվեն Ուկրաինային աջակցելու համար, ինչը «պատմական հնարավորություն կլինի ահաբեկչական երկրին ստիպելու վճարել իր չարիքի համար», - գրել է Ուկրաինայի նախագահը X-ի իր միկրոբլոգում։
«Ռուսական վերնախավն ու ղեկավարությունը անտարբեր են մարդկային կյանքի նկատմամբ, բայց ամենից շատ անտարբեր չեն փողի նկատմամբ։ Ակտիվները կորցնելը նրանց համար կլինի ամենացավալի կորուստը։ Նրանք կզգան միջազգային հանրության իրական ուժը և կտեսնեն, որ խաղաղությունն ավելի ուժեղ է, քան ահաբեկչությունը»,- հավելել է Վլադիմիր Զելենսկին։
Երկրի նախագահի խոսքով՝ Ուկրաինային աջակցելու համար սառեցված ակտիվներն օգտագործելու որոշումը «արդար և օրինական պատասխան կլինի ռուսական ագրեսիային, ինչպես նաև ճիշտ ազդանշան աշխարհի պոտենցիալ ագրեսորներին»։
«Ես կոչ եմ անում գործընկերներին արագ քայլեր ձեռնարկել՝ ստեղծելու համապատասխան իրավական հիմք: Այս տարի մենք պետք է շոշափելի առաջընթացի հասնենք սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինայի օգտին օգտագործելու հարցում։ Այս նպատակին հասնելու համար մենք ամուր ապավինում ենք G7-ի ղեկավարությանը», - հավելել է նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին