Տղամարդը մտել է ինքնաթիռի շարժիչի մեջ և մահացել
ԱՄՆ Յուտա նահանգի ոստիկանությունը հետաքննում է տղամարդու մահը, որը երկուշաբթի երեկոյան մտել է Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայանում կայանած Delta Air Lines-ի ինքնաթիռի շարժիչի մեջ, հայտնում է CNN-ը։
Օդանավակայանի տվյալներով, 30-ամյա տղամարդը տերմինալից վթարային ելքով մտել է օդանավակայանի անվտանգ տարածք, վազել դեպի օդանավակայանի արևմտյան թռիչքուղու հարավային ծայրը, որտեղ կատարվում էին հակասառցակալման աշխատանքներ, և մտել ինքնաթիռի չգործող շարժիչի մեջ։
Օդանավակայանից հայտնել են, որ փրկարարները տղամարդուն գտել են անգիտակից վիճակում և չեն կարողացել նրան ուշքի բերել: Առայժմ պարզ չէ, թե ինչ վնասվածքներից է տղամարդը մահացել։
Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ տղամարդը Յուտա նահանգի բնակիչ Քայլեր Էֆինգերն էր:
Էֆինգերը Դենվեր թռիչքի համար կտրոն ուներ, ասել են վարչությունից:
Delta Air Lines-ի տվյալներով, 2348-Airbus A220 չվերթը, որը պետք է թռչեր Սան Ֆրանցիսկո, վերադարձել և իջեցրել է բոլոր 95 ուղևորներին։ Արդյունքում չվերթը չեղարկվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին