Սեուլում հայտնաբերվել է օսկարակիր «Պարազիտները» ֆիլմի աստղի դին
Հարավկորեացի դերասան Լի Սուն Կյունը, որը նկարահանվել է ռեժիսոր Պոն Ջուն հոյի օսկարակիր «Պարազիտները» ֆիլմում, ինչպես նաև Apple TV+ «Դոկտոր Բրեյն» սերիալում, մահացած է հայտնաբերվել: Նա 48 տարեկան էր։
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հայտնում է, որ Լիին մահացած են գտել չորեքշաբթի առավոտյան՝ Սեուլի զբոսայգում, ավտոմեքենայի մեջ։ Yonhap-ը հայտնում է, որ Լիի կինը ոստիկանություն է հայտնել, որ դերասանը հեռացել է տնից և որ ինքը գտել է ինքնասպանությունից առաջ գրված երկտող:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լին հետաքննվում էր թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով:Yonhap-ը հայտնում է, որ Լին երեք անգամ հարցաքննվել է ոստիկանությունում, այդ թվում՝ շաբաթավերջին 19 ժամ՝ մարիխուանա և հոգեակտիվ նյութեր օգտագործելու համար: Հաղորդվում է, որ Լին այս տարվա սկզբից մի քանի անգամ այցելել է Սեուլի Գանգնամ թաղամաս, ներառյալ անցած շաբաթ օրը, որտեղ նա, իբր, թմրանյութեր է ընդունել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին