6 ամսով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ
Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թ. հուլիսի 18–ը։
«Որոշումն ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,– նշված է հիմնավորման մեջ:
Գործադիրն այսպիսով ցանկանում է տեղական ցեմենտ արտադրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Մասնավորապես, 2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նշվում է, որ արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը` 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14,000 դրամից այն դարձել է 2,000 դրամ։
2023 թ-ին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...