Ժամանակը գալուն պես շատ զավեշտալի դեպքեր են բացահայտվելու. Ցոլակ Ակոպյան
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը իր դեմ հարուցված քրգործի և ընթացող դատավարության վերաբերյալ գրել է․
«Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցերի՝ տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կաշկանդված եմ շատ հարցերի պատասխանելու՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված։ Ժամանակը գալուն պես շատ զավեշտալի դեպքեր են բացահայտվելու։ Ի գիտություն բոլորի՝ հայտարարում եմ, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի ամենը որքան հնարավոր է շուտ բացահայտվի։ Այս պահին միայն կարող եմ տեղեկացնել, որ հսկող դատախազը բողոքարկել է հակակոռուպցիոն քրեական առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փորձելով ամեն գնով 2 ամսով կալանավորել ինձ, որի պատճառը ինձ համար ակնհայտ է, ինչը, ցավոք սրտի, բացարձակ կապ չունի քրեական գործի հետ։ Մենք ևս մեր հերթին բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ իմ նկատմամբ կիրառվող վարչական հսկողությունը վերացնելու համար»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...