Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Վայքի զորամասի մոտ․ բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։
Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու հիմա Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ագային կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ․ Հովակիմյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...