Գաղտնալսել են և բացահայտել. Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին ազատ են արձակել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երեւան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էին նաեւ մոտ 10 անձինք:
Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի ազատ են արձակել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...