Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն. Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։ Եվ այս ամենը արվում է, որպեսզի մեր ժողովուրդը սեփական հողում, քաղաքում ու գյուղում իրեն օտար զգա, որպեսզի որևէ մեկը հույս չփայփայի, թե օրենքի ու ընտրության միջոցով կարելի է ամրագրել հավաքական կամքը, որպեսզի ընտրության ցանկացած` քաղաքականապես անընդունելի արդյունք դառնա սակարկման, աճուրդի ու մարդաորսության առարկա և վերջապես` որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի Հնազանդների Հանրապետության։ Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Եվ հօդս են ցնդել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման զանազան խարտիաների մասին` համապատասխան կենտրոններից մեզ հրամցվող միֆերը, դրանց քարոզով զբաղվող զանազան կառույցներն ու բազմապիսի պաշտպանները, ում համար, փաստորեն, դա ոչ թե սկզբունք էր, այլ` պատվիրակված, վճարովի ծառայություն։ Ինչևէ, մեր պայքարն արդար է, իսկ Աստված ` ամենատես ու դատավոր։
P.S. Ազատություն բոլոր բախտակից ընկերներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...