Օսկարակիր Դասթին Հոֆմանին մեղադրել են 17 տարեկանի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար
Ազդեցիկ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեքս-սկանդալը նոր թափ է առել՝ տարածվելով Հոլիվուդի ամենահայտնի ներկայացուցիչների վրա: Դերասան Քևին Սփեյսիի՝ անչափահասի նկատմամբ կատարած սեռական ոտնձգության մասին մեղադրանքներից հետո, սկանդալի կիզակետում է հայտնվել մեկ այլ օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը:
Ինչպես նշում է The Guardian-ը, գրող Աննա Գրեհեմ Հանթերը պնդում է, որ դերասանն անընդհատ իրեն դիպել է ու սեքսի մասին անպատշաճ զրույցներ վարել հետը, երբ ինքը եղել է 17 տարեկան: Կինը մանրամասնել է, որ սեռական բնույթի ոտնձգությունները տեղի են ունեցել 1985թ.՝ «Վաճառականի մահը» (Death of a Salesman) հեռուստաֆիլմի նկարահանման ժամանակ: Հայտնի է, որ Հանթերը ևս ներգրավված էր ֆիլմի ստեղծման աշխատանքներում:
«Նա գիշատիչ էր, իսկ ես՝ երեխա: Դա սեռական ոտնձգություն էր: Աշխատելուս առաջին իսկ օրը նա խնդրեց, որ մերսեմ նրա ոտքը. ես արեցի: Նա ակնհայտորեն սիրախաղ էր անում հետս, պարբերաբար դիպչում հետույքիս, իմ ներկայությամբ և ինձ հետ խոսում էր սեքսից»,-ասել է Հանթերը, որի պնդմամբ՝ այդպիսի զրույցներից մեկից հետո ինքը գնացել է լոգասենյակ ու արտասվել:
Հայտնի է, որ Հանթերը դերասանի վարքի մասին այն ժամանակ գրել է իր օրագրում ու ավելի ուշ ուղարկել քրոջը:
Տուժածի խոսքով՝ նկարահանման հրապարակում իր վերադասը խնդրել էր հանդուրժել Հոֆմանի վարքն ու հանուն ֆիլմի զոհաբերել իր սկզբունքներից որոշները:
«Հիմա ես 49 տարեկան եմ, ու գիտակցում եմ, որ Դասթին Հոֆմանի արածն այն երևույթն է, որին կանայք բախվում են թե՛ Հոլիվուդում, թե՛ դրա սահմաններից դուրս»,-նկատել է կինը:
Ի պատասխան այս մեղադրանքի Հոֆմանը ներողություն է խնդրել ու ասել, որ շատ է հարգում կանանց և ցավում է կատարվածի համար:
Տուտսիի 80-ամյա աստղը մասնավորապես ասել է.«Ես չափից շատ հարգանք եմ տածում կանանց նկատմամբ ու սարսափելի ցավում եմ, որ արածս նրան անհարմար դրության մեջ է գցել: Ես շատ եմ ցավում, բայց կատարվածն իմ էությունը չի արտացոլում»:

Հոֆմանն ու Հանթերը նկարահանման հրապարակում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում