Աննա Հակոբյանի ազգականը՝ Շիրակի մարզպետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։
«Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում եւ հատկապես Գյումրիում կատարվող ամեն ինչ չվերագրվի Բալասանյաններին, եւ իրենք ստիպված չլինեն առաջիկայում էլի Բալասանյանների «դուռը գնալ», որ խորհրդարանական ընտրություններում օգնի իրենց՝ քվե ստանալ։
Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել այս տարվա հունվարին, ավելի շատ ասոցացվում է նախկինների հետ․ երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նրա աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եւ ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում Գյումրիում ունենալ»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...