ՍԱՏՄ-ն կասեցրել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող):
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքին վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
«Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,
պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ,
քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։
«Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...