Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան
Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ:
Ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ։
Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայնքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատամամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները։
Նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։
Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժողովրդավարություն ասվածը նրանց համար ընդամենը պոպոլիստական կարգախոս է։
Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...