Ինչ հարցեր են քննարկել ՔՊ-ականները Փաշինյանի հետ.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն է եղել, որի մասին կցկտուր` երկու տող տարածեցին, թե քննարկել են «Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ թեման եղել է «սուվերենությունը եւ անկախությունը»։
Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին՝ տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, եւ դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը՝ ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեեւ չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական եւ անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։ Բայց չի ասել՝ Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաեւ նույն օրը Իջեւանի ու Ղազախի սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...