Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ:
Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը:
«Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում է թվով 450 հատ դրոշակահենքերի պատրաստում եւ տեղադրում։ Ոչ մի քաղաքացու համար նորություն չէ, որ Երեւանում դրոշներ հայտնվում են մայիսի 28-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ հոկտեմբերի 19-ին, իսկ մեկ անգամ էլ՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանում դրոշներ կան միայն կարեւոր նշանակություն ունեցող շինությունների ներսում կամ տանիքներին՝ Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն եւ այլ պետական կառույցներ։ Տոն օրերին դրոշներ հայտնվում են շրջանաձեւ երթեւեկության հատվածներում եւ կամուրջների վրա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...